Վրաստանում  ի հայտ է եկել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի եղբայրը։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Խորհրդային միության առաջին եւ վերջին նախագահի հետ իր հարազատության մասին հայտարարել է ոմն Ալեքսի Ջաիանի, ով ապրում է Աջարիայի Խուլոյի շրջանի Խիխաձիրի գյուղում, հայտնում է «Ռոսբալտը»:

Նրա խոսքով, իր հայրը՝ Սերգո Ջաիանին իր երկու որդիներին այդ մասին խոստովանել է 80 տարեկան հասակում։ Հոր տան պատից անգամ Գորբաչովի նկարն է կախած եղել, հիշել է Ալեքսին։ «Սա իմ որդին է եւ քո եղբայրը»,- ասել է հայրը։

Ստավրոպոլում ապրող Գորբաչովի մոր՝ կապի ոլորտի աշխատակցուհու հետ, Սերգոն, ըստ նրա ընտանիքի, ծանոթացել է Բաթումիի ծառուղիներից մեկում։ Նա Բաթումի եկել է հանգստանալու եւ կանգ առել հանրակացարանում։ Սիրավեպի արդյունքում, իբր, լույս աշխարհ է եկել Միխայիլ Գորբաչովը։

Գյուղում ասում են, որ Սերգո Ջաիանին գաղտնի նամակագրության մեջ է եղել Գորբաչեւի մոր հետ, եւ տեղյակ է եղել, որ երեխա է ծնվելու։ Գյուղացիները նաեւ հաստատում են, որ Ալեքսի Ջաիանին եւ Միխայիլ Գորբաչովւն արտաքինից շատ նման են իրար։ Ալեքսիի խոսքով, ընտանիքը, «չցանկանալով համաշխարհային սկանդալ առաջացնել», Գորբաչովի նախագահ եղած ժամանակ լռել է։