Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է բռնապետերի եւ ավտոկարտների ցանկը, ովքեր մոտ ապագայում կարող են զրկվել իշխանությունից:
Ցանկում առաջինը Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի անունն է:
Նրան հաջորդում են Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը:
Չորրորդ տեղում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է, 5-րդում` Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը:
Բռնապետերի վարկանիշում են նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Զիմբաբվեի, Տաջիկստանի, Սաուդյան Արաբիայի եւ Ալժիրի ղեկավարները:





























