Հայկական մամուլում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ դրա նախագահին վերաբերող վարկաբեկող հոդվածքները «Տեր-Պետրոսյանական ոհմակի հերթական խարդավանքներն են»,-նման հայտարարություն արեց ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ փետրվարի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Նիուժելի չի կարելի հասկանալ, որ անցել են 90-ականները, չկա այլեւս Տեր-Պետրոսյան ազգանունով մարդ ֆեդերացիայում չկա,  Սուրեն...Աբրահամյան էր, ինչ էր, չկա...»,-հայտարարեց Հայրապետյանը։

Նա նշեց, որ իրեն վերագրվող մեղադրանքնրեը, թե թմրաբիզնեսով, զենքի առեւտրով եւ կավատությամբ է զբաղվում, խաղ է «ծախում», թելադրվում են ընդդիմության կողմից։ «Դրանք սուտի գողականներ են, որոնք ժամանակին բերդի կլյուչնիկներ են բռնել տվել, հիմա էլ ինչ-որ վճարովի պատվերներ են  կատարում։ Ես սաղ գիտեմ, ամեն ինչ գիտեմ։ Մեր երկիրը պուճուր ա, իսկ իմ համար ինֆորմացիա վեկալելը տենց դժվար չի։ Էդ նույն մարդիկ, որ տենց մեծ-մեծ խոսում են, վախում են իրանց անունները հոդվածների տակը գրեն, դրանք հանկարծ եթե դեմքս միամիտ տենան, ինսուլտ կստանան»,-սպառնաց Հայրապետյանը։

Ըստ նրա՝  «Տեր-Պետրոսյանական ոհմակի» ներկայացուցիչները, հենց տեսնում են, որ երկրում առաջընթաց կա, «ինչ որ բան տեղից պոկվում ա», հարձակվում են այդ օղակի վրա։ «Ունենք կայացած բանակ, ունենք կառույց, որով պետք էազգովի ուրախանանք ու հպարտանանք, ինչ-որ դուրսպրծուկներ հարձակվում են բանակի վրա։ Մի կերպ ստեղծել ենք հավաքական, թիմ, որը գեղեցիկ խաղ ա ցույց տալիս, բոլորիս ուրախացնում ա, հիմի էլ  չգիտես ինչու, սկսեցի հավաքականին վարկաբեկել։ Չի կարելի տենց»,-խորհուրդ տվեց Հայրապետյանը։

Նա նաեւ հայտարարեց, որ երբ խոսվում է այն մասին, թե ՀՀ հավաքականը պատրաստվում է վաճառել մարտի 26-ին տեղի ունենալիք Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղը, նշանակում է, որ ինքն է նման առաջարկ արել մեր ֆուտբոլիստներին։ «Այսինքն՝ ես վաճառվո՞ղ եմ»,-տարակուսեց ՀՖՖ նախագահը եւ հավելեց, որ ինքնասիրություն ունի եւ այլես չի կարող կուլ տալ անձնական վիրավորանքները։ «Կարող ա մի անգամ զզվենք, թքենք ամեն ինչ վրա եւ գնանք, բռնենք ականջից ու հարց տանք։ Մենակ հարց տալուց ինքը շատ ծանր վիճակի մեջ կընգնի»,-ասաց Հայրապետյանը՝ նկատի ունենալով հոդվածի հեղինակին։

Խոսքը հայկական մամուլում տպագրված այն հոդվածի մասին է, ըստ որի ՀՖՖ-ն ծախել է  Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային ընտրական խաղը։  

Նշենք, որ «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականին տված հարցազրույցում ֆոտբոլի հայտնի մասնագետ Անատոլի Բիշովեցն ասել է, որ Ռուսական ֆուտբոլի պրակտիկայում խաղ գնելը ընդունված է պրակտիկա է։