Շների միջազգային տոնի առիթով Land Rover ընկերությունը ներկայացրել է կարգավորումների հատուկ հավաքածու տնային կենդանիներ ունեցողների համար։ Pet Pack անվամբ հավաքածուի մեջ ներառված է ջրի համար աման, բարձրացնող հարթակ, որը օգնում է շներին ինքնուրույն մեքենա բարձրանալ, ամրագոտի, մագիլների պաշտպանիչ եւ դյուրակիր ցնցուղ, որը պարունակում է մինչեւ 6,5 լիտր ջուր եւ թույլ է տալիս լողացնել կենդանուն 5 րոպեի ընթացքում, փոխանցում է Motor-ը։
Հավաքածուն հասանելի է Land Rover-ի բոլոր մոդելների համար, իսկ գինը սկսում է 360,37 ֆունտ սթերլինգից։ Աքսեսուարները կարելի է ձեռք բերել նաեւ առանձին։





























