Ավտոարտադրող Tesla ընկերության ղեկավար Էլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունը շարունակում է մնալ հանրային։ Tesla-ի պաշտոնական բլոգում հրապարակված ձեռնարկատերի հաղորդագրությունում ասվում է, որ Մասկը չի պատրաստվում վաճառել ընկերության բաժնեմասերը, ինչպես ավելի վաղ պլանավորել էր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ելնելով մեկնաբանություններից, որոնք ես ստանում եմ, ակնհայտ է, որ Tesla-ի ներկա բաժնետերերը կարծում են, որ ավելի լավ է մնանք հանրային կազմակերպություն»,-նշված է Մասկի հաղորդագրությունում։

Մասկը հայտնել է, որ ընկերության վերափոխումն ամբողջապես մասնավոր կազմակերպության ավելի ժամանակատար եւ աշխատատար կլիներ, քան ինքը կարծում էր։