Առանձնապես մեծ չափերի մեքենայությունների մեջ մեղադրվող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի պաշտպանությունը բողոքարկել է նրա հեռակա ձերբակալությունը։
2011 թվականի հունվարի 31-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին հեռակա կարգով ձերբակալության որոշում էր կայացրել։
Նրա հանդեպ քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասով։ Պատգամավորին կասկածում են Դաշնային գույքի ռուսական հիմնադրամի ղեկավարի նախկին տեղակալ Միխայիլ Անանեւից 550 մլն ռուբլի եւ գործարարՎիտալի Սմագինից 1,5 մլրդ ռուբլի գողանալու մեջ։




























