Համացանցում են հայտնվել BMW M8 Gran Coupe-ի սերիական տարբերակի արտոնագրային լուսանկարները: Վերածնված 8-Series մոդելի չորս դռներով տարբերակի նկարները հրապարակվել են Facebook-ի Ferd FanPage-ում, հաղորդում է Autonews.ru-ն:

Նորույթի պաշտոնական շնորհանդեսը կկայանա 2019 թվականին: Ավտոմեքենայի հիմնական մրցակից է անվանվում  Mercedes-AMG GT 4-Door Coupe-ը:

Նորույթի տեխնիկական բնութագրերը գաղտնի են պահվում: Ոչ պաշտոնական տվյալներով, մեքենան կունենա 4.4 լիտր V8 բիոտուրբո շարժիչ: Շարժիչը կաշխատի 8 աստիճան ZF ավտոմատ փոխանցման տուփով: Ինչպես հայտնում է Carscoops-ը մեքենան մինչեւ 100կմ/ժ երեք վայրկյանում է զարգացնում: