BMW-ն գաղտնազերծել է երրորդ սերնդի Z4 սպորտային ռոդսթերը: M40i First Edition տարբերակով ավտոմեքենայի հանրային շնորհանդեսը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Փեբլ Բիչի պերճաշքության մրցույթում, հայտնում է Autonews.ru-ն:

Նորույթը ստացել է շարքային երեք լիտր տարողությամբ 340 ձիաուժով շարժիչ: BMW Z4 M40i-ը տեղից ավելի քան 100 կմ / ժ արագությունը զարգացնում է  ընդամենը 4,6 վայրկյանում: Բացի այդ, ռոդսթերը հագեցված է սպորտային կախոցներով, էլեկտրոնային կառավարման ամորտիզատորներով, M Sport- արգելակման համակարգով, ինչպես նաեւ հետին առանցքին  էլեկտրոնային արգելափակումով M Sport դիֆերենցիալով: