Հայազգի ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը դարձել է Scopus 2011 մրցանակի դափնեկիր, որը շնորհում է Երուսաղեմի համալսարանը: Այդ մասին գրում է «Nouvelles d’Arménie»-ն:
86-ամյա Շառլ Ազնավուրը մրցանակի է արժանացել «մշակույթի մարդու ուղու, նաեւ հայկական հարցում ակտիվիստի ուղու համար»: Scopus մրցանակը Երուսաղեմի համալսարանի բարեկամների ընկերակցության բարձրագույն պարգեւն է:
Այդ հեղինակավոր մրցանակը ստացել են Սերժ եւ Բեատա Կլարսֆելդները, ֆրանսիացի փիլիսոփա Բեռնար-Անրի Լեւին, քաղաքական գործիչ Ռոբեր Բադինտերը, ամերիկացի դերասան Գրեգորի Պեկը եւ երգիչ Ֆրենկ Սինատրան:




























