Nissan ընկերությունը ծրագրում է առաջիկա ամիսների ընթացքում ներկայացնել հաջորդ սերնդի Juke-ը: Դիզայնի ծրագրի համաձայն՝ մոդելը կպահպանի նախորդի ընդհանուր կոնցեպցիան, բայց դրա զարգացած տարբերակը չի դառնա, այլ նոր լուծումներ կունենա, հաղորդում է Motor-ը:

«Նոր Juke-ը գրեթե նման չէ նախորդներին,- Autocar-ին տված հարցազրույցում հայտարարել է ապրանքանիշի գլխավոր դիզայներ Ալֆոնսո Ալբաիսան:- Այն նման չէ ո՛չ IMx-ին, ո՛չ Leaf-ին: Այն սեփական յուրահատուկ բնավորությամբ քաղաքային ավտոմեքենա կլինի»:

Նախնական տեղեկություններով՝ հաջորդ սերնդի Nissan Juke-ի հիմքում կլինի Renault Clio եւ Nissan Micra մեքենաներում օգտագործված հարթակի տարբերակը: Մեքենան 1.2 եւ 1.5 լիտր ծավալով շարժիչներ կունենա: