BMW-ն հրապարակել է 8-րդ սերիայի կաբրիոլետի առաջին պաշտոնական լուսանկարները: Մոդելի նախատիպերը լուսանկարել են Լաս Վեգասում եւ Քալիֆորնիայի «Մահվան հովտում» փորձարկումների ժամանակ, հաղորդում է Motor- ը:

 Այստեղ ինժեներները բարձր ջերմաստիճանային պայմաններում կստուգեն կողային համակարգերի եւ հիմնական հանգույցների աշխատանքը: 

Նախնական տեղեկությունների համաձայն, կաբրիոլետը կունենա  4.4 լիտր տարողությամբ V8 տուրբո շարժիչ՝ 530 ձիաուժ հզորությամբ եւ 750 Հմ պտտման մոմենտով, ավտոմատ փոխանցման տուփ: 100կմ/ժ արագությունը մեքենան  զարգացնում  է 3.7 վայրկյանում: