Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 30-ին, հաստատեց Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը եւ կազմը:
Որոշման նախագծի համաձայն, հանձնաժողովի նախագահն է Հանրապետության վարչապետը, իսկ տեղակալը՝ անվտանգության խորհրդի քարտուղարը: Հանձնաժողովի կազմում են նաեւ ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, պաշտպանության եւ ԱԳ նախարարները, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Ընդհանուր առմամբ, հանձնաժողովում ընդգրկված է 14 պաշտոնյա:





























