Չինաստանն ու Ճապոնիան պետք է հանդես գան ի պաշտպանություն ազատ առեւտրի, քանի որ պրոտեկցիոնիզմը խոչընդոտում է գլոբալ համագործակցության զարգացմանը: Ճապոնիայի փոխվարչապետի եւ ֆինանսների նախարարի հետ հանդիպման արդյունքներով այս մասին հայտարարել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Հյուն, գրում է Reuters-ը:
Չինաստանի փոխվարչապետը կարծում է, որ ազատ առեւտուրը ոչ միայն Պեկինի եւ Տոկիոյի շահերից է բխում, այլեւ համաշխարհային հանրության:
Նրա կարծիքով՝ առեւտրային պրոտեկցիոնիզմը կարող է արգելակել համաշխարհային առեւտրի զարգացումը:


























