Alfa Romeo-ի մոդելային շարքում կարող է երկու նոր քրոսովեր հայտնվել: Դրանց վաճառքը կսկսվի առաջիկա 3 տարիներին, գրում է Motor-ը:

Stelvio-ից մեկ աստիճանով բարձր առաջին ամենագնացը կմրցակցի Audi Q7-ի հետ, մյուսը՝ Volvo XC40, BMW X1, Audi Q3 եւ Range Rover Evoque-ի հետ:

Auto Express-ի տվյալներով, Alfa-ի քրոսովերի հիմքում կլինի Giorgio-ի կցասայլը, որն օգտագործում է Giulia սեդանի եւ Stelvio ամենագնացի կառուցման ժամանակ: