Չինաստանի վրա գործադրվող առեւտրային ճնշումը չի աշխատի: Այս մասին Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հուա Չունինգը հայտարարել է հաղորդումներից հետո այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Չինաստանից ներմուծվող ապրանքների համար:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թրամփն իր օգնականներին ասել է, որ պատրաստ է 200 միլիարդ դոլարի մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար, երբ հաջորղ շաբաթ կավարտվեն հանրային քննարկումներն այս թեմայի շուրջ: