Honda S660 ռոդսթերը Styling Kit է ստացել Neo Classic անվանումով, որն ամբողոջությամբ փոխում է մեքենայի արտաքին տեսքը: Արտաքին դիզայնի տարրերը կատարվել են 1960-ականների «Honda» սպորտային ավտոմեքենաների ոճով, հաղորդում է Motor-ը:
Նոր թափքի վահանակները պատրաստված են պլաստիկից՝ պատված ապակե մանրաթելով, լրացուցիչ ներկման կարիք չունեն եւ նախատեսված են գործարանային ամրացման կետերի համար:
Արտաքին տեսքում ամեն ինչ կլինի այս ոճով, բացի դռներից եւ տանիքից: Ավտոմեքենայի համար նախատեսվում է նաեւ նոր լուսատեխնիկա, որը նույնպես ներառված է հավաքածուի մեջ:





























