TheSupercarBlog կայքում հրապարակվել են անսովոր փորձնական Ferrari-ի լուսանկարները, որը հավանաբար հագեցած է որոշակի հիբրիդային շարժիչով, հայտնում է Motor-ը:
Մնացածով թեստային նախատիպը նման է սերիական Ferrari 458 Italia-ին, որը հագեցած է 4.5 լիտր մթնոլորտային V8 շարժիչով: Այն ունի 570 ձիաուժ եւ 540 Հմ պտտման մոմենտ:
458 Italia-ն ի վիճակի է տեղից 3 վայրկյանում ժամում մինչեւ 100 կիլոմետր արագություն զարգացնել: Առավելագույն արագությունը ժամում 325 կիլոմետր է:





























