Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor–ը հետ կկանչի Prius եւ C-HR մոդելի ավելի քան 1 միլիոն ավտոմեքենաներ բռնկվելու ռիսկի պատճառով, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական ներկայացուցիչի՝ Չան Իվ Ժոյի հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով՝ 1.03 միլիոն ավտոմեքենաներից, որոնք ենթակա են հետկանչման, 554 հազար մեքենա հետ կկանչվի Ճապոնիայից եւ 192 հազար՝ ԱՄՆ–ից, այլ երկրների մասին չի հայտնվում։ Ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ գրանցվել է ավտոմեքենայի բռնկման մեկ դեպք, զոհ չի գրանցվել։

Հետկանչը կվերաբերի Prius–ի վերջին սերնդի բոլոր ավտոմեքենաներին, այդ թվում՝ էլեկտրոմոբիլային տարբերակը, C-HR մոդելի հիբրիդային տարբերակը։

Toyota–ն սկսել է Prius–ի վերջին սերնդի արտադրությունը 2015 թվականին, իսկ C-HR–ը՝ 2016 թվականի դեկտեմբերին։