BMW ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի X5 քրոսովերի հիբրիդային տարբերակը: Եվրոպայում xDrive45e ինդեքսով ավտոմեքենայի վաճառքը կսկսվի միայն հաջորդ տարի, հաղորդում է Autonews.ru-ն:

Նորույթն ունի  3.0 լիտր տարողությամբ բենզինային շարժիչ` 286 ձիաուժ հզորությամբ: Այն համատեղ աշխատում է 112 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչի հետ:

 X5 xDrive45e- ի ընդհանուր հզորությունը 394 ձիաուժն է:

Էլեկտրական շարժիչով ընթացքի պաշարը չի գերազանցում 80 կմ-ն: 100կմ/ժ արագության մեքենան հասնում է 5.6 վայրկյանում: Առավելագույն արագությունը 235 կմ է: