Կատալոնիայի իշխանությունները նոր ավտոբուս են թողարկել, որը տեղափոխում է ուղեւորներին առանց վարորդի։ Ինքնավար էլեկտրաբուսի փորձարկումը կիրականացվի մի քանի քաղաքներում,որոնցից առաջինը կլինի Սան Կուգատ դել Վալեսը (Բարսելոն), հայտնում է Noticia.ru-ն։
Ավելի ուշ սեպտեմբերին ու հոկտեմբերին ավտոբուսը կուղեւորվի Տարասու, Սաբադել, Ժիրոնու, Ռեուս, Էլ Վենդրել, Մարտորել, Վիկ։
Ավտոբուսը, որը ստացել է Èrica անվանումը, նախատեսված է 12 ուղեւորի համար։ Այն հագեցած է սահմանափակ ֆիզիկական կարողություններով անձանց համար սարքավորումներով։




























