Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով նույնպես կհրավիրվի եւ կհարցաքննվի այն ժամանակ եւ այն կարգավիճակում, որը վարույթն իրականացնող մարմինը կհամարի անհրաժեշտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Երբ կհարցաքննվի, ինչ կարգավիճակով, վարույթն իրականացնող մարմինն է որոշելու»,- ասաց Սասուն Խաչատրյանը: