Porsche 911 սպորտային մեքենան J.D փորձագետների վարկածով դարձել է 2018 թվականի լավագույն ավտոմեքենա: Հետազոտության ընթացքում հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան 600 հազար մեքենա եւ մեքենաների սեփականատերերի ավելի քան 1 մլն արձագանքները, հաղորդում է avtonovostidnya.ru-ն:

2018 թվականի լավագույն ավտոմեքենաների վարկանիշը կազմվել է  այնպիսի չափանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ որակը, հուսալիությունը, դիզայնը, տեխնիկական հատկությունները:

Առաջատար է դարձել գերմանական Porsche 911-ը, որը հավաքել է 100 հնարավոր միավորներից 94-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է կորեական բիզնես սեդան Genesis G90-ը, իսկ եռյակը եզրափակել է շքեղ  Mercedes-Benz S-Class-ը:

4-րդ տեղը զբաղեցրել են միանգամից 10 մոդել՝ Porsche Cayenne, Porsche Macan, Porsche 718, Lexus GS, Lexus RX, Lincoln Navigator, Lincoln Continental, Genesis G80, а также Cadillac Escalade и BMW 7-Series: