Speedtail անվանումով McLaren-ի հիպերքարի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեքենան կարող է տեղից մինչեւ 100 կմ/ժ արագության ավելի արագ հասնել,  քան իր հիմնական մրցակիցներից մեկը` Bugatti Chiron-ը, հաղորդում է The SupercarBlog-ը:

Հրատարակության զրուցակցի համաձայն McLaren Speedtail-ը հասանելի կլինի երկու կոնֆիգուրացիաներով`  4-Wheel Drive» եւ «Propulsion»: Վերջին տարբերակի փորձարկումները ցույց են տվել, որ մեքենան երկու վայրկյանում «հարյուրի» է հասնում՝ 0.5 վայրկյանով ավելի արագ, քան «Շիրոնը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ McLaren Speedtail-ը կստանա չորս լիտր տարողությամբ շարժիչի հիմքով հիբրիդային էներգաբլոկ: