2019 թվականի հուլիսին գերմանական Volkswagen ավտոընկերությունը կդադարի արտադրել Beetle մոդելի կոմպակտ մեքենաները, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով AFP-ին:
Կոնցեռնում պարզաբանել են, որ ուզում են կենտրոնանալ ընտանեկան օգտագործման համար նախատեսված էլեկտրական մեքենաների արտադրության վրա:
«Bettle-ի կորուստը 3 երունդ եւ մոտ 7 տասնամյակ անց բազմաթիվ զգացողություններ կառաջացնի նրա հավատարիմ երկրպագուների մոտ»,— ասել է ամերիկյան VW-ի բաժնի գլխավոր տնօրեն Հինրիկ Վյոբկենը: Ընկերությունը խոստացել է շուտով ներկայացնել Beetle-ի վերջին երկու մոդելները՝ Final Edition SE եւ Final Edition SEL: Նրանց արժեքը կսկսվի 23 հազար դոլարից:
Beetle-ը արտադրվում էր 1938 թվականից: 2018 թվականի ութ ամսվա ընթացքում վաճառվել է 11 151 նման մեքենա, ինչը 2.2 տոկոսով ցածր է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:




























