Իտալացի լրագրողները տեղեկացել են, որ գոյություն ունեն լուսանկարներ, որտեղ երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մերկ վիճակում է՝ մարմնավաճառների ընկերակցությամբ: Լրատվամիջոցներն իսկական որս են սկսել, որպեսզի ձեռք բերեն այդ լուսանկարները, դրա համար խոստանալով 1 մլն եվրո:

Իտալական տաբլոիդների տեղեկատվությամբ, մերկ Բեռլուսկոնիին լուսանկարել է իր վիլլայում պարբերաբար կազմակերպվող երեկույթների այցելու աղջիկներից մեկը:

Օրերս, Իտալիայի վարչապետի հետ կապված վերջին սեքս-սկանդալը հետաքննող քննիչները խուզարկություն են անցկացրել Բեռլուսկոնիի ենթադրյալ սիրուհիներից մի քանիսի տանը: Խուզարկության արդյունքում առգրավվել են համակարգիչներ ու բջջային հեռախոսներ, որոնցում, իբր, կարող են լինել 72-ամյա վարչապետի պրովոկացիոն լուսանկարներ:

Միաժամանակ, Բեռլուսկոնիի դատապաշտպանները պաշտոնապես բողոք են ներկայացրել քննչական մարմինների դեմ, պահանջելով ապահովել այդ լուսանկարների գաղտնիությունը, եթե, իհարկե, այդպիսիք կան: