Լատվիայի քաղաքացիության եւ միգրացիայի գործերով վարչությունը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին պաշտոնապես մերժել է երկրում կեցության իրավունք հատկացնել:

Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար, Ռուսաստանում նախկին դեսպան Անդրիս Տեյկմանիսը հայտարարել է, թե Մոսկվայի նախկին քաղաքապետին ուղղված մերժումը չի ազդի ռուսաստանցի ներդրողների վրա, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Թող նա փորձի կեցության իրավունք ստանալ այլ երկրներում, տեսնենք, թե որքանով է հաջողվում»,- ասել է նա:

Ավելի վաղ Լուժկովը Լատվիայի ՆԳ նախարար Լինդա Մուրնիեցեի որոշմամբ, ներառվել էր երկրի համար անցանկալի անձանց ցանկ: