Սան Ֆրանցիսկոյում կայացել է Audi-ի առաջին e-tron էլեկտրամոբիլի համաշխարհային շնորհանդեսը։ Այն հագեցած է երկու էլեկտրաշարժիչներով՝ տեղեկացնում է Motor-ը։
Audi e-tron-ի երկարությունը 4902 մմ է, լայնությունը՝ 1938 մմ, բարձրությունը՝ 1664 մմ։ Իր չափերով էլեկտրական ամենագնացը Q5-ի եւ Q7-ի միջեւ է։ Սրահում տեղավորվում են 5 ուղեւորներ, բեռնախցիկի տարողությունը 600 լիտր է։




























