Ֆրանսիական ընկերությունը հրապարակել է գարնանը հայտարարված կոնցեպտի առաջին լուսանկարը։ Նախագիծն այն ժամանակ անվանել են «արմատական եւ կարկառուն», փոխանցում է Vesti–ն։

Հրապարակված լուսանկարը թույլ է տալիս հասկանալ, որ խոսքն առաջին հերթին երկդուռ կուպեի մասին է, իսկ երկրորդ՝ նախատիպի էքստերիերը ստեղծվել է ռետրոմոտիվների ուժեղ ազդեցության ներքո։ Մի քանի վկայություններով՝ դիզայներները ոգեշնչվել են Peugeot 504 կուպեից, որն թողարկվել է 1969 թշվականին եւ մասնակցել է մի շարք նշանավոր մրցումներում։

Միաժամանակ, խոսակցություններ կան, որ կոնցեպտը չի մնա բացառապես դիզայներային նմուշ, նրան կարող է սպասվել սերիական ճակատագիր։

Նախատիպի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի սկզբին, սակայն ամենից շուտ կոնցեպտը կբացահայտվի փոքր–ինչ ավելի վաղ։ Կոնցեպտի հետ մեկտեղ  Peugeot–ն խոստանում է փարիզում ներկայացնել 508 տարբերակը ունիվերսալ թափքով։