Silverstone աճուրդի տունը վաճառքի կհանի Audi Quattro-ի նախնական նախատիպը: Ընդհանուր առմամբ, աջ ղեկով նման 12 մեքենա է հավաքվել, եւ հայտնի է միայն մեր օրեր հասած երկուսի մասին: Ավտոմեքենայի նախնական գինը 50-60 հազար ֆունտ սթերլինգ է, հաղորդում է Motor-ը:

Audi Quattro-ն, որն ի սկզբանե թողարկվել է ռալլիի աշխարհի ամենահզոր դասի առաջնության համար մրցարշավային մեքենայի կատարելոգործման նպատակով, արտադրողի կողմից երբեք չի դիտարկվել որպես սերիական մոդել:

Սերիական մեքենաներից նախատիպերը տարբերվել են  C- շարքի շասսիներով, չորս լուսարձակներով, այլ կախոցով եւ արգելակներով:

Մեքենայի կապոտի տակ տեղադրվել է 2.1 լիտր տարողությամբ  հինգ մխոցանի շարժիչ: Շարժիչի հզորությունը, որը համադրված է հինգ աստիճան «մեխանիկայով», կազմում է 200 ձիաուժ եւ 285 Հմ մոմենտ: Նման շարժիչով մեքենան տեղից 100 կմ/ժ արագության կարող է հասնել 7.1 վայրկյանում: