Honda-ն ներկայացրել է նորացված Civic կուպե թափքով եւ հյուսիսամերիկյան շուկայի համար սեդան մոդել: Մոդելը ստացել է փոփոխված տեսք, ստանդարտ սարքավորումների ընդարձակ ցանկ եւ Display Audio մուլտիմեդիայի համակարգ՝ նորացված գրաֆիկայով եւ ձայնի կարգավորման ֆիզիկական պտտիչով, հաղորդում է Motor-ը:
Կուպեի եւ սեդանի սրահում հայտնվել է Display Audio մուլտիմեդիայի համակարգը՝ նորացված գրաֆիկայով եւ բարելավված Bluetooth-ով, փոխվել է ղեկի ստեղների դիզայնը: Բարելավվել է անիվային կամարների, հատակի եւ բեռնախցիկի աղմուկի մեկուսացումը:
Նորացված Honda Civic-ի ստանդարտ սարքավորումներն ընդգրկում են Honda Sensing անվտանգության համակարգերի շարքը, ներառյալ հեռահար լույսի ավտոմատ կառավարման համակարգը եւ 7 դյույմանոց թվային գործիքների վահանակը: Բացի այդ, մոդելի համար հասանելի են էլեկտրական կառավարմամբ, տաքացմամբ եւ 8 ուղղությունների կարգավորմամաբ նստատեղերը, լյուկը, ավտոմատ գործարկման գործառույթը, ինչպես նաեւ հետեւի նստատեղերի տաքացումը:
Civic-ի շարժիչների շարքը մնացել է անփոփոխ. մթնոլորտային «քառյակ» 2.0 («մեխանիկական» կամ փոփոխիչ) կամ 1.5 լիտր տարողությամբ տուրբո շարժիչ (միայն փոփոխիչ): Շարժիչների հզորությունը կազմում է համապատասխանաբար 160 եւ 176 ձիաուժ:




























