Maserati ընկերությունը ներկայացրել է Gibli սեդանի հատուկ տարբերակը, որը կոչվում է Ribelle (իտալերենից թարգմանաբար  «խռովահույզ»): Նորույթը, որը ստացել է արտաքինի եւ ինտերիերի յուրահատուկ դիզայն, կթողարկվի 200 օրինակով, Autonews-ը:

Maserati Ghibli Ribelle-ն ունի Nero Ribelle թափքի գույն, հատուկ 19-դյույմ սեւ անիվներ եւ արգելակման մեխանիզմների կարմիր սուպորտներ: Ինտերիերի ձեւավորման ժամանակ օգտագործվել են սեւ-սուտակագույն կաշի եւ դեկորատիվ փայտե տարրեր:

Սարքավորման ցանկը ներառում է ադապտիվ լուսադիոդային լուսարձակներ, Harman Kardon աուդիո համակարգ: