Ճապոնիայում ներկայացրել են աշխարհում առաջին էլեկտրական մեքենան, որի թափքը 90 տոկոսով  պատրաստված է պլաստմասսայի տարբեր տեսակներից, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով NHK-ին:

Հեռուստաալիքի տվյալներով, դրա մշակմամբ զբաղվել են Տոկիոյի համալսարանի գիտնականները արտադրողների հետ համատեղ: Նշվում է, որ տարբեր տեսակի պլաստմասսաների օգտագործման շնորհիվ մեքենան սովորականից 40 տոկոսով ավելի թեթեւ է,  ինչը նոր հեռանկարներ է բացում էներգախնայող էլեկտրական մեքենաների արտադրության համար: