Կանադական Roshel Defense Solutions ընկերությունը ներկայացրել է զրահապատ ամենագնաց Senator Armoured Rescue Vehicle-ը, որը նշանակում է «Զրահապատ փրկարարական մեքենա», հաղորդում է Motor-ը:

Ուղեւորատար խցիկը պատրաստված միայն զոդման եղանակով եւ կարող է տեղավորել 10-12 մարդու: Զրահապատ պարկուճը տեղադրված է սերիական կոմերցիոն շասսիի վրա, դատելով գործիքների վահանակից՝ սա Ford SuperDuty պիկապն է: Առաջին հերթին մեքենան նախատեսված է հատուկ նշանակության ուժերի եւ ոստիկանության հատուկ ուժերի համար:

Կապոտի տակ ութ մխոցանի դիզելային 6.7 շարժիչն է՝ 330 ձիաուժ հզորությամբ, որը համատեղ աշխատում է  վեց աստիճան  «ավտոմատի» հետ:

Զրահապատումը կատարել  են B7 ստանդարտի համաձայն. մեքենան պետք է դիմակայի ՆԱՏՕ-ի  7.62 × 51 մմ մխված միջնաձողով փաշփուշտների կրակոցներին:

Roshel Defence Solutions-ի մասնագետների խոստումների համաձայն, մեքենան պայթյունից որոշակի պաշտպանվածություն ունի. այն պետք է դիմանա DM51 գերմանական նմուշի երկու ձեռքի նռնակների պայթյունին կամ նման հզորությամբ հակահետեւակային ականներին: