Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Հաագա):
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Ստորեւն ներկայացնում են Ձյունիկ Աղաջանյանի կեսնագրական տվյալները:
Ձյունիկ Աղաջանյանը ծնվել է 1966թ.-ի հոկտեմբերի 10-ին, ք. Երեւանում:
1987-1989թթ. ուսանել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
1984-1989թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժինը:
1996-1998թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոցում (Նյու Յորք, ԱՄՆ), որն ավարտելով ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում:
2002թ. մասնակցել է Ուփսալա համալսարանի Խաղաղության եւ հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետի կատարելագործման միջազգային ծրագրին (Ուփսալա, Շվեդիա):
1992թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Իրավապայմանագրային, Ամերիկայի երկրների վարչություններում, արտերկրում ՀՀ մշտական ներկայացուցչություններում:
1999-2001թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Տեղեկատվության բաժնի վարիչը:
2001-2003թթ. հանդիսացել է ՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ հարաբերությունների վարչության պետը, խոսնակը:
2003-2006թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարը:
2007-2010թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետի պաշտոնը:
2007թ.-ից ներգրավված է եղել մարդու իրավունքների; շահագործման նպատակով մարդկանց ապօրինի տեղափոխման եւ առուվաճառքի (թրաֆիքինգի); միգրացիոն համակարգի կառավարման բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների մշակման; ՄԱԿ-ի ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման; ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների; գենդերային բռնության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովներում եւ աշխատանքային խմբերում:
Տիրապետում է անգլերենին եւ ռուսերենին:
Ամուսնացած չէ:





























