ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընը նամակներով փոխանակվելուց հետո «սիրահարվել են միմյանց», հաղորդում է Reuters-ը:

«Ես շատ կոշտ էի, նա նույնպես: Իսկ հետո մենք սիրահարվեցինք: Իսկապես, նա ինձ հրաշալի նամակներ է գրել»,- իր կողմնակիցների ծիծաղի եւ ծափերի ներքո հայտարարել է Թրամփը: Նա, միաժամանակ, նշել է, որ բազմաթիվ մեկնաբաններ Կիմ Չեն Ընի հասցեին իր հաճոյախոսությունն «անպարկեշտ» կկոչեն:

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կիմ Չեն Ընի հետ բարձր մակարդակով երկրորդ հանդիպմանը: Օրն ու վայրը դեռեւս հայտնի չեն: