Վրացական www.opendata.ge կայքը հրապարակել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից ընդունված պաշտոնական նվերների ցուցակը:

Ըստ կայքէջի տեղեկատվության, նվերներն ընդունվել են 2002-ի նոյեմբերի 6-ից մինչեւ 2010 թվականը:

Միխայիլ Սահակաշվիլին ստացել է 24 պաշտոնական նվեր: «Տեղեկատվական անվտանգության զարգացման ինստիտուտը», նախագահի աշխատակազմից խնդրել է նվերների հետ մատնանշել նաեւ դրանց արժեքները, սակայն նման ինֆորմացիա չեն հաղորդել:

Ըստ նախագահի աշխատակազմի պաշտոնական տեղեկատվության, 2009 թվականին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Միխայիլ Սահակաշվիլիին նվիրել է սեղանի ժամացույց, որի վրա գրված է. «ԱՄՆ-ի փոխնախագահ»: Անցյալ տարի Սահակաշվիլին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ից ստացել է ոսկե մեդալ (917/000 ոսկի, ծավալը 500մմ, կշիռը 100գ.):

Վրաստանի նախագահին Հարավ-կորեական «Կեպկո» կազմակերպության փոխնախագահ Կիոնգ Գու Պուրը նվիրել է ոսկե թագ:

Արաբական Էմիրությունների շեյխ Նահիան Բին Մաբարաք Ալ Նահիանը նախագահին նվիրել է ադամանդով եւ այլ թանկարժեք քարերով պատված թուր:

2009 թվականի ժողովրդավարական կարգերի հաստատման գործում սեփական լումայի ներդրման, ինչպես նաեւ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար եւ ժողովուրդների միջեւ խաղաղություն հաստատելու գործում սեփական լուման ներդնելու համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահակաշվիլիին փոխանցել է պատվո շքանշան:

2010 թվականի հուլիսին Սահակաշվիլիին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նվիրել է հիշատակի մեդալ: Ջորջ Բուշից նախագահը նվեր է ստացել սպորտային բաճկոն եւ կոշիկներ, որոնց վրա դրոշմված է Վրաստանի եւ ԱՄՆ-ի դրոշները: Նա ԱՄՆ գնդապետից ստացել է ատրճանակ, ԵԱՀԿ գագաթնաժողովից ստացել է մեդալ, Մոլդովայի նախագահից՝ շքանշան, արծաթապատ գրիչ Հոնդուրասի նախագահից, իսպանական թագավորական ակումբից «Ռեալ Մադրիդ»-ի վերնաշապիկ: