Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը հավատ է տածում առ այն, որ հաջորդ շաբաթ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հանրապետությունում իրադրաձությունների մասին, դեսպանը նկատեց, որ  Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններն ուշադիր հետեւում են այդ երկրի զարգացումներին եւ բնականաբար չեն միջամտում:

«Հավատ ենք տածում առ այն, որ Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Հայաստանի համար սա պատմական իրադարձություն է եւ յուրահատուկ հնարավորություն», - նշեց դեսպանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում խորհրդարանի կողմից  ԱԺ կանոնակարգում փոփոխությունների ընդունման պատճառով լարված իրավաիճակ էր: Ընդունված, սակայն դեռ նախագահի կողմից չստորագրված փաստաթղթի համաձայն, արտակարգ հանգամանքների պատճառով (օրինակ՝ փակված փողոցների)  չկայացած ԱԺ նիստը, որտեղ պետք է վարչապետ ընտրվեր, տեղափոխվել է հաջորդ օր (այլ ոչ թե համարվում է կայացած, ինչպես առաջ):

Վարչապետը օրինագծի ընդունումն անվանել է հակահեղափոխության մեքենայություններ, հայտարարել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին եւ կողմնակիցներին կանչել խորհրդարանի շենքի մոտ: Ցուցարարները շրջաապատել էին ԱԺ շենքը՝ փաստացի հակահեղափոխական պատգամավորներին մի քանի ժամ «պատանդ» պահելով: Արդյունքում կայացան Փաշինյանի եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցությունները, որոնց ընթացքում պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել եւ կշարունակվեն: