Ամերիկյան գործարար, Tesla Inc-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ի էջում հեգնել է Միացյալ Նահանգների Արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովին (SEC) որի հետ ավելի վաղ նախադատական  պայմանագիր էր կնքել, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Պարզապես ուզում եմ ասել, որ սպեկուլյանտների հարստացման  Shortseller Enrichment Commission SEC հանձնաժողովը անհավանական աշխատանք է անում», —գրել է Մասկը՝ հղում անելով ներդրողներին:

«Եվ անվանման փոփոխությունը շատ տեղին է» — հավելել է նա:

Մասկի հայտարարությունը հետեւել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ  Նյու Յորքի դաշնային դատավորը Tesla եւ SEC-ի ղեկավարներից պահանջել է բացատրել իրենց միջեւ վերջերս կայացած նախադատական համաձայնագրի նպատակահարմարությունը:

Խոսքն անցյալ ուրբաթ կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության մասին է: Դա ենթադրում է, որ Մասկը կպահպանի Tesla-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն 45 օրվա ընթացքում կթողնի ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Բացի այդ, գործարարը ստիպված կլինի վճարել 20 մլն դոլար տուգանք: