Մայրուղիների վրա անվտանգ երթեւեկության ազգային վարչության տվյալների համաձայն՝ ամբողջ ԱՄՆ-ում տարբեր ընկերությունների պատկանող ավտոմեքենաները, որոնց վարում են ավտոպիլոտի միջոցով, ամեն 800 հազար կիլոմետրին վթարի են ենթարկվում։
Ընկերությունը հստակեցնում է, որ վթարային են համարել նաեւ այն իրավիճակը, երբ ՃՏՊ-ից վերջին պահին հաջողվել է խուսափել։ Tesla-ում ընդգծում են, որ վիճակագրության մեջ այդպիսի դեպքերը հաշվի չեն առնվում։ Ընկերությունը մտադիր է եռամսյակը մեկ զեկույցներ կազմել, քանի որ վստահ է՝ դրանք կվկայեն էլեկտոնային օգնականի արդյունավետության մասին։
Tesla-ի ավտոմեքենաներում ավտոպիլոտը վերջին ամիսներին ուշադրության կենտրոնում է եւ քննադատության է ենթարկվում։ Դրանով հագեցած ավտոմեքենաները մեկ անգամ չէ, որ հայտնվել են վթարի մեջ, այն էլ՝ մահվան ելքով; Ընկերության մասնագետներն ասում են, որ ավտոպիլոտը նախատեսված չէ առանց վերահսկողության վարելու համար։ Վարորդին, միեւնույն է, անհրաժեշտ ձեռքերը ղեկի վրա պահել՝ անհրաժեշտության դեպքում կառավարումն իր ձեռքը վերցնելու համար։
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը մեկ անգամ չէ, որ լրագրողներին մեղադրել է Tesla ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների վրա չափից շատ կենտրոնանալու համար։ Նա խորհուրդ է տվել գրել այն 40 հազար մարդկանց մասին, ովքեր անցյալ տարվա ընթացքում զոհվել են վթարների հետեւանքով։
Tesla-ն հիմնադրվել ՝ 2003թ՝․ Մասկի կողմից։ Սկզբնապես այն կոչվել է Tesla Motors, հետո վերանվանվել է Tesla։




























