Bonhams աճուրդի տունը վաճառքի կհանի Alfa Romeo 155 GTA Stradale սեդանի միակ օրինակը:

Ավտոմեքենան պետք է դառնար 155-րդ սահմանափակ շարքի մասը, որի թողարկումը բրենդի ղեկավարությունը նախատեսում էր նվիրել  եվրոպական թափքի առաջնություններում հաղթանակներին: Գինը` 180-220 հազար եվրո է, հաղորդում է Motor-ը:

1993 թվականի Alfa Romeo 155 GTA Stradale օրինակը նախատիպի կարգավիճակ ունի:

Այն կառուցվել է Abarth-ի եւ Lancia 037-ի լեգենդար ինժեներ Սերջիո Լիմոնեի գլխավորությամբ:

155 GTA Stradale շարժիչը  ձեւավորվել է N խմբի առանձնահատկությանը համապատասխան, սակայն նրա ձիաուժի մասին չի հաղորդվում: Սովորական տարբերակնրից GTA Stradale-ը տարբերվում է ընդլայնված անիվային կամարներով, մրցարշավային մեքենաների ոճի բամպերներով,  մեծ հետեւեի սպոյլերով:

 FIAT-ի ղեկավարությունը հաշվել է, որ նման մեքենային ավելի հզոր շարժիչ է պետք, օրինակ  V6: Այդ նպատակով պահանջվել է հավաքման նոր շարք սկսել: Այդ որոշումը վճռորոշ է դարձել շարքում  155 GTA Stradale թողարկման համար եւ նախագիծը որոշվել է փակել:

 

 

Վաճառքի հանված սեդանն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1994 թվականին Բոլոնիայի ավտոսրահում: Այնուհետեւ այն օգտագործվել է որպես բժշկական մեքենա Իտալիայի Գրան Պրիում: Նախատիպի անցած ճանապարհը 40 հազար կիլոմետր է: