WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ: Նրա նախկին գործընկեր, գերմանացի Դանիել Դոմշայտ-Բերգը «WikiLeaks-ի ներսում» գրքում գրել է, թե Ասանջը միշտ առաջնորդության պայքար է  մղել, անգամ կատվի դեմ:

Ըստ Դոմշայտ-Բերգի, Ասանջը պարբերաբար քաշում էր կատվի վզից: Ժամանակ առ ժամանակ կատվին հաջողվում էր ռեւանշ վերցնել` ճանկռոտելով ավստրալացի ծրագրավորողին:

Դոմշայթ-Բերգի գիրքը վաճառքում կհայտնվի ուրբաթ, փետրվարի 11-ին: Այն հրապարակվելու է աշխարհի մեկ տասնյակ երկրներում` անգլերենով: The Guardian-ի տվյալներով, Wikilekas-ի ներկայիս աշխատակազմը հայց է պատրաստում Դոմշայթ-Բերգի դեմ: Բերգը խոստովանել է որ սաբոտաժ է արել Wikileaks-ի աշխատանքը: Նա նշել է նաեւ, որ Ասանջը գործընկերներին խոստովանել է, թե չգիտե, թե որքան երեխա ունի աշխարհում: