Ամերիկահայ հայտնի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը Harpers Bazaar ամսագրի համար մարմնավորել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը համարվող եգիպտական թագուհի Կլեոպատրային։
Քարդաշյանի նկարահանումները անցկացվել են ոսեգույն երանգավորումներով շքեղ սենյակում, որը հիշեցրել է նախկին եգիպտական պալատական սենյակները։
Ամսագրի հետ հարցազրույցում հայազգի աստղն ասել է, թե շատ ջանքեր է գործադրում կազմվածքը պահպանելու համար։ «Դիետա եմ պահում, քանի որ ստիպված եմ։ Ես շատ եմ սիրում շոկոլադ, թխվածք եւ պաղպաղակ։ Օրվա մեջ կարող է 5 անգամ քաղցր ուտեմ»,-ասել է Քարդաշյանը։



































