Volkswagen ընկերությունը ներկայացրել է նոր մոդել, որը T-Cross անվանումն է ստացել: Սա գերմանական ապրանքանիշի ամենափոքր քրոսովերն է:
MQB պլատֆորմի վրա կառուցված Volkswagen T-Cross-ի ընդհանուր երկարությունը 4.11 մետր է: Ավտոմեքենան մոտ 54 մմ-ով Polo հեչբեքից ավելի երկար է ստացվել, որը նույն շասսին ունի ինչ քրոսովերը, սակայն T-Cross-ից 12 սանտիմետրով կարճ է եւ մոտ 38 սանտիմետրով պակաս է «Տիգուանից», հայտնում է Motor-ը:
Նորույթի անիվների հիմքը 2563 մմ է: Այսպիսով T-Cross-ն իր չափերով մոտ է օրինակ՝ Nissan Juke-ին, որի երկարությունը եւ առանցքների միջեւ հեռավորությունը համապատասխանաբար 4135 եւ 2530 մմ է:
Առջեւի եւ հետեւի ուղեւորների նստատեղերը ճանապարհից մոտավորապես 597 եւ 652 մմ բարձրության վրա են տեղակայված: Քրոսովերում ուղեւորները մոտ 10 սմ ավելի բարձր են նստում, քան Polo հեչբեքում:




























