Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Հայկ Մհրյանը նշանակվել է Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
1.Հայկ Մհրյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նշանակել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։
2.Ուժը կորցրած ճանաչել Երեւանի քաղաքապետի 2018թ. սեպտեմբերի 5-ի հ. 3003-Ա որոշման 2-րդ կետը»,– ասվում է քաղաքապետի որոշման մեջ։




























