Հայաստանում տեղի ունեցածը վարչակազմի խաղաղ փոփոխություն էր։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին։
«Ես հանգամանքները չգիտեմ, բայց իմ կարծիքով սա հեղափոխություն կոչելը կտրուկ է, քանի որ հեղափոխությունը զինված հակամարտություն է լինում։ Իսկ վարչակազմի փոփոխությունը շատ տարածված է, մենք վերջերս փոփոխություն ենք ունեցել Բարք Օբամայից՝ Դոնալդ Թրամփի։ Հուսով եմ սա օրինական փոփոխություն է, կարծում եմ սա ընտրությունների միջոցով կվավերացվի, սակայն դրանից դուրս ես ծանոթ չեմ իրավիճակին»,-ասաց նա։




























