Կիրակի Իրաքի հյուսիսում Քիրքուք նահանգում ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 25 գրոհային, հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով, վկայակոչելով հատուկ գործողությունների իրաքյան ուժերի հրամանատար Մաան Ալ Սաադիին, ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՌՕՈՒ ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել է գրոհայինների երկու թաքստց:
Հիշեցնենք, որ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Այն աջակցում են մոտ 60 երկրներ: 2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրը հասել է Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ հաղթանակին: Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իրաքում տեղակայված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը 5,5 հազար է կազմում:




























