Ճապոնական ավտոմեքենաների Subaru ընկերությունը հայտարարել է Ճապոնիայում 100 հազար ավտոմեքենաների, այդ թվում՝ Impreza մակնիշի մեքենաների հետկանչի մասին այն բանից հետո, երբ հայտնաբերվել են մի շարք անսարքություններ։ Այս մասին հայտնում են Reuters-ը եւ The Wall Street Journal-ը։ Մեքենաների հետկանչը չի վերաբերում արտասահմանում վաճառված մեքենաներին։
Հաղորդագրությունում նշվում է, որ հայտնաբերվել են արգելակների աշխատանքի թերություններ։
Ընկերությունում հայտարարել են, որ հինգշաբթի՝ նոյեմբերի 8-ին, ավտոմեքենաների հետկանչը կձեւակերպվի ճապոնական օրենսդրության համապատասխան եւ ընկերության համար կարժենա 6,5 մլրդ յեն (57,4 մլն դոլար)։
Ավելի վաղ ընկերությունը հետ էր կանչել Ճապոնիայում 530 հազար մեքենա ոչ պատշաճ փորձարկումների ու ստուգումների անցկացման պատճառով։




























