Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում է ընդունել։
Ավագյանը, ում դատարանը մեղավոր է ճանաչել 2 քույրերի սպանության համար եւ ցմահ ազատազրկման դատապարտել, դիմել էր ՄԻԵԴ՝ հայտարարելով, որ դատավարության ժամանակ իր իրավունքները խախտվել են։ Մասնավորապես՝ նա բողոքել էր, որ դատաքննության ժամանակ իրեն հնարավորություն չեն տվել հարցեր տալու դատաբժշկական փորձագետներին։
Ավագյանը 2007 թվականին ժառանգել է քույրերի բնակարանը։ Սակայն ազգականուհիներից մեկը հայտարարել էր, որ բնակարանը կտակով իրեն է տրվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ քույրերին ֆոսֆորով թունավորել են։ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել։
Դատարանի որոշմամբ՝ տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի 6–րդ հոդվածի, այսինքն՝ արդար դատաքննության իրավունքի խախտում։ ՄԻԵԴ–ը Հայաստանին պարտավորեցրել է Խոսրով Ավագյանին վճարել 900 եվրո։





























