ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը՝ անօրինական ներգաղթի հետ կապված իրավիճակի պատճառով՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե մենք հայտնաբերենք, որ գործը հասել է որոշակի մակարդակի, երբ կարող ենք կորցնել վերահսկողությունը, մենք որոշ ժամանակով կփակենք մեր երկիր մուտքը»,- Ֆլորիդայում լրագրողներին ասել է Թրամփը։
«Ողջ սահմանը։ Մեքսիկան չի կարող ավտոմեքենաներ ուղարկել ԱՄՆ»,- հավելել է Թրամփը։





























