Աֆղանստանի Հոսթ նահանգում ուրբաթ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 26 զինծառայող, ավելի քան 50-ը ստացել են ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է Reuters-ը:

Pajhwok գործակալության տեղեկություններով՝ զոհվածների թվում կան աֆղանստանցի զինծառայողներ:

Tolo News հեռուստաալիքն իր հերթին հայտնում է, որ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը: